Խորհրդարանում տապալվեց Վահե Գրիգորյանի ընտրությունը
Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ տապալվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությունը։ Քվեարկությանը մասնակցել է ընդամենը 53 պատգամավոր, այնինչ Գրիգորյանի ընտրության համար անհրաժեշտ էր 63 կողմ քվե: Նշենք, որ Վահե Գրիգորյանի թեկածությունն առաջադրել էր նախագահ Արմեն Սարգսյանը։ Ազգային ժողովում երեկ էլ տապալվել էր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը: