Ավելի քան 232 000 փախստական է վերադարձել Սիրիա
Ավելի քան 232 000 փախստական է վերադարձել Սիրիա հայրենադարձման արշավի մեկնարկից ի վեր: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ՊՆ փախստականների ընդունման և տեղաբաշխման հարցերով կենտրոնի տեղեկագրում:
«Վերջին երկու ամսում 1207 մարդ է վերադարձել արտասահմանից, արշավի մեկնարկից ի վեր՝ 232 792 փախստական», - ասվում է տեղեկագրում:
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ վերջին մեկ օրում Լիբանանի տարածքից «Զեմրանի» անցակետով և Հորդանանի տարածքից «Նասիբ» անցակետով մարդկանց տեղափոխում դեպի Սիրիա տեղի չի ունեցել... Читать дальше...