Ս. Կոպիրկինը կարևորել է երկու երկրների եղբայրական հարաբերությունները, նաև իրավապահ կառույցների միջև
Հուլիսի 2-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ոստիկանության պետը նախ ընդգծեց երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցության ամուր հիմքերը և համոզմունք հայտնեց, որ հարաբերությունները զարգանալու ներուժ ունեն: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ հանցավորությունը ազգություն չի ճանաչում, իսկ Հայաստանի ոստիկանության ու Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության համատեղ պայքարը […]