Կյանքից հեռացել է ակադեմիկոս Միսակ Դավթյանը
Սույն թվականի հունիսի 25-ին` 84 տարեկան հասակում, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միսակ Դավթյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պաշտոնական կայքը։
«Միսակ Դավթյանը մեծ ավանդ ունի Հայաստանում գիտության, մասնավորապես՝ կենսաքիմիայի զարգացման գործում: Նրա գիտական հետաքրքրությունները վերաբերում էին օրգանիզմներում ամոնիակի և ամինաթթուների յուրացման մեխանիզմների ուսումնասիրությանը... Читать дальше...