Aquarius փրկարարական նավը ժամանել է Վալենսիա մեկ շաբաթ ծովում դեգերելուց հետո
Գերմանական SOS Méditerranée կազմակերպությանը պատկանող Aquarius փրկարարական նավը կիրակի ժամանել է իսպանական Վալենսիա նավահանգիստ մեկ շաբաթ ծովում դեգերելուց հետո: Մեկ շաբաթ առաջ Իտալիան հրաժարվել է թույլ տալ 629 ներգաղթյալ տեղափոխող նավին կայանել իր ափերի մոտ, հայտնում է Reuters գործակալությունը:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն առաջարկել է ընդունել նավը, ինչը նշանակում էր, որ Լիբիայի ափերի մոտից վտանգավոր նավերից ներգաղթյալներին հավաքած նավը պետք է լրացուցիչ 700 ծովային մղոն ճանապարհ անցներ:
Այժմ նավի վրա 106 ներգաղթյալ կա... Читать дальше...