ԱՄՆ-ն երկարաձգել է Իրաքի նկատմամբ սահմանված արտակարգ դրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանքի նկատմամբ դեռևս 2003թ.-ին սահմանված արտակարգ դրությունը մեկ տարով երկարաձգելու մասին որոշում է կայացրել, գրում է РИА Новости-ն:
«Իրաքի`կարգավորված կերպով վերականգնման ճանապարհին հանդիպող խոչընդոտները, աշխարհի աջակցությունը, երկրում անվտանգության ապահովումը և քաղաքական, վարչական ու տնտեսական կառույցների զարգացումը նախկինի պես արտակարգ սպառնալիք են Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը և ազգային անվտանգությանը»,- ասված է Կոնգրեսի նախագահին ուղղված նամակի տեքստում:
Իրաքի նկատմամբ արտակարգ դրություն սահմանելու մասին հրամանը ստորագրվել է 2003թ.-ին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կողմից, այն բանից հետո, երբ ամերիկյան զորքերը տապալեցին Սադամ Հուսեինի կառավարությունը:
Փաստաթղթի հիմնական նպատակը Իրաքի՝ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող վերականգնման ֆոնդի և երկրում ամերիկյան ընկերությունների՝ առաջին հերթին նավթահանող ընկերությունների պաշտպանությունն էր: