Forbes Travel Guide-ի վարկածով 2019թ.-ի աշխարհի լավագույն հյուրանոցները՝ ֆոտոշարքով
Օրերս Forbes Travel Guide հարթակը հրապարակել է 2019թ.-ի լավագույն համարներն առաջարկող հյուրանոցների ցանկը, որոնցում ընդգրկվել են աշխարհի տարբեր երկրներում գտնվող ամենաճոխ ու հագեցած սենյակներն ունեցող հյուրանոցներ:
Ցանկը կազմվել է անանուն այցելուների կարծիքների հիման վրա, որոնք գնահատել են հյուրանոցների հարմարավետությունը, մաքրությունը, հագեցվածությունը և աշխատակազմի աշխատանքը:
Ինչպես նշում է Daily Mail-ը՝ հղում անելով հարթակին, ցանկում ամենաշատ հյուրանոցներն ունեցող երկիրը Միացյալ Նահանգներն է՝ 41, որին հետևում են Չինաստանը և Ֆրանսիան՝ համապատասխանաբար 6 և 4 հյուրանոցներով:
Ստորև ներկայացնում ենք ուշագրավ կադրեր ցանկում տեղ գտած լավագույն հյուրանոցային համարներից:
Bulgari հյուրանոցը Լոնդոնում
Bulgari Resort հյուրանոցը Բալիում
COMO The Treasury հյուրանոցը Ավստրալիայի Փերթ քաղաքում
Four Seasons հյուրանոցն Աբու Դաբիում
Peninsula Beijing հյուրանոցը Պեկինում
Peninsula Beverly Hills հյուրանոցը Լոս Անջելեսում
Peninsula Manila հյուրանոցը Մանիլայում
Peninsula Chicago հյուրանոցը Չիկագոյում
Hôtel de Crillon հյուրանոցը Փարիզում
The Palace Hotel Tokyo-ն Տոկիոյում
Grand-Hôtel du Cap-Ferrat հյուրանոցը Նիցցա և Մոնտե Կառլո քաղաքների միջև
Chedi Andermatt հյուրանոցը Շվեյցարիայում
Fullerton Bay հյուրանոցը Սինգապուրում
Park Hyatt հյուրանոցը Վիեննայում