Սերգեյ Լազարևը պատմել է եվրատեսիլյան փորձի ժամանակ առաջացած բարդությունների մասին (տեսանյութ)
Երգիչ Սերգեյ Լազարևը, որն այս տարի Ռուսաստանը ներկայցնում է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, երկրպագուներին հայտնել է տեխնիկական բարդությունների մասին, որոնք տեղի են ունենում Թել Ավիվում փորձերի ժամանակ:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, այսօր առավոտյան տեղի է ունեցել երգչի երկրորդ փորձը, որից հատվածներ են հրապարակվել մրցույթի կայքում: Հրապարակված տեսանյութերում և լուսանկարներում երևում է, որ արտիստի հանդերձանքն ու բեմի զարդարանքն անփոփոխ են մնացել: Մթության մեջ 8 հայելուց բաղկացած հարթակ է տեղադրվել, որոնցում արտացոլվում է Լազարևը: Հայելիները ծառայում են որպես էկրան տարբեր հատուկ էֆեկտների համար:
«Այսօր բարդ փորձ էր, քանի որ ինչ-որ բան չի աշխատել: Նախ երկու էկրանը չէր միացել, սակայն հետո սարքեցին, այնուհետև չէր երևում ջուրը, նրանց մոտ ջրատարն էր խափանվել: Իրականում ամեն ինչ աշխատանքային վիճակում է, ընդհանուր առմամբ հաջող է ընթանում», - ինստագրամյան իր էջում գրել է երգիչը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2019» մրցույցը մեկնարկում է մայիսի 14-ին, երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 16-ին, իսկ եզրափակիչը՝ 18-ին: Հայաստանը ներկայացնող Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) ելույթ կունենա մայիսի 16-ին` Walking Out երգով:
Տեսանյութը՝ այստեղ: