Լույս աշխարհ է եկել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 4-րդ երեխան
Ծնվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 4-րդ երեխան: Փոքրիկը լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, այս լուրը սոցցանցում հայտնել են երջանիկ ծնողները, որոնք ողջ օրն անցկացրել են հիվանդանոցում՝ սպասելով երեխայի ծնունդին:
«Նա այստեղ է, նա կատարյալ է: Նա Չիկագոյի երկվորյակն է: Վստահ եմ, որ նա դեռ շատ կփոխվի, բայց հիմա շատ է նման նրան», - իր թվիթերյան էջում գրել է Քիմը:
Ամերիկյան հեռուստատեսության 38-ամյա աստղի և ռեփեր Քանյե Ուեսթի ընտանիքում ծնվել է երկրորդ տղան, որը չորրորդ երեխան է՝ 5-ամյա Նրոթից, 3-ամյա Սենթից և 15 ամսական Չիկագոյից հետո: Հիշեցնենք, որ Չիկագոն նույնպես լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ: