Սա անում եմ ոչ միայն առողջ ապրելակերպի համար, այլ ավելորդ քաշից ազատվելու խնդիր ունեմ. վարչապետը հեծանվով վերադարձավ տուն (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան հեծանվով աշխատանքի գնալուց հետո, հիմա էլ հեծանիվով տուն է վերադառնում: Այդ մասին վարչապետը տեղեկացրեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով:
«Ես սա անում եմ ոչ միայն առողջ ապրելակերպի համար, այլ ավելորդ քաշից ազատվելու խնդիր ունեմ, դա էլ փորձում եմ լուծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ պետք է ճանապարհները հարմարեցնել նաև հեծանվով երթևեկելու համար: Խորհուրդ տվեց հեծանվով երթևեկողներն անպայման սաղավարտ կրեն: «Ես առավոտյան այդ սխալը թույլ տվեցի, սաղավրտ չէի կրում, հիմա սխալս ուղղել եմ»,- ասաց վարչապետը:
Մանրամասնները՝ տեսանյութում: