Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները. Նիկոլ Փաշինյանը` Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մասին
«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այս պատկերին նայելիս: Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»,- թվիթերի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում, փլվել է տաճարի աշտարակը: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Մի շարք պետությունների ղեկավարներ նույնպես արձագանքել են Փարիզում տեղի ունեցող իրադարձություններին: