Ինտերը 35 մլն եվրոյով կվաճառի Պերիշիչին. ֆուտբոլիստը մտածում է Անգլիայի մասին
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը կլքի ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է Armsport.am–ը՝ Goal-ի հղումով:
Ըստ աղբյուրի՝ միլանցիները պատրաստ են վաճառել խաղացողին 35 մլն եվրոյով: Հենց այդքան է կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը:
Նախկինում խորվաթ ֆուտբոլիստը հայտնել էր, որ մտադիր է տեղափոխվել Անգլիա:
Այս մրցաշրջանում նա մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: