Բուլղարիայում հոգեբուժական հիվանդանոց է այրվել. կան զոհեր
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում հոգեբուժական հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 3 հիվանդ է զոհվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:
Հիվանդանոցի ղեկավարությունը Բուլղարիայի հանրային ռադիոյին հայտնել է, որ հրդեհի հետևանքով զոհվել է տղամարդկանց բաժանմունքի 3 հիվանդ: Հաղորդագրության համաձայն՝ մոտ 60 մարդ տարհանվել է:
Դատախազության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է հիվանդասենյակում: Այժմ իրավապահները պարզում են՝ այն միտումնավոր է արվել, թե հանկարծակի է եղել:
Հաղորդվում է նաև, որ զոհերը 50-ն անց տղամարդիկ են եղել, որոնք հոսպիտալացվել էին ագրեսիվ պահվածքի պատճառով: