Կարևոր բանակցություններից առաջ պարտադիր չէ հակառակորդին տեղեկացնել ապառիկի պարտքերի մասին
Մի քանի տարի առաջ իրանական համալսարաններից մեկում կարևոր հանդիպումից առաջ իրանցի գործընկերներս հարցրեցին, թե ինչքա՞ն է մեր համալսարանների աշխատավարձը։
Իմ դիրքը զբաղեցնող իրանցի համալսարանականը այն ժամանակվա փոխարժեքով ստանում էր մոտ 2000 դոլարին համարժեք իրանական ռիալ, որը եթե հաշվի առնեինք հիմնական ապրանքների գները, մոտավորապես հավասար կլիներ Հայաստանում ստացած 3500-4000 դոլարին համարժեք դրամի։
Պատասխանեցի, որ ստանում ենք մոտավորապես նույնքան, որքան իրանցի համալսարանականները, ինչը հարուցեց հետս եղած հայաստանցիների զարմանքը, որովհետև մեր աշխատավարձները մոտ 4-5 անգամ պակաս էին, բայց, ըստ իս, բանակցելուց առաջ միշտ պետք են հնարավորին անսասան դիրքեր՝ այն էլ, երբ դիմացդ արևելքցիներ են։
Ասածս ինչ է՝ ամենևին պարտադիր չէ Հայաստանի համար կարևոր բանակցություններից առաջ ակամայից նաև հակառակորդին տեղեկացնել ապառիկի պարտքերի մասին՝ հատկապես, երբ նա, պատկերավոր ասած, համատեղությամբ «թագավորի տղան» է։
Վարդան Ոսկանյան