Պակիստանում գտել են «Գահերի խաղը» սերիալի հայտնի դերասանի նմանակին (լուսանկարներ)
Պակիստանի Ռավալպինդի քաղաքում բնակվող 24-ամյա մատուցող Ռոզի Խանը ոչինչ չգիտեր «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի մասին, քանի դեռ պատահական մարդիկ չէին սկսել իր հետ լուսանկարվելու ցանկություն հայտնել:
Ինչպես գրում է Boredpanda.com-ը, պակիստանցին պատկերացում անգամ չուներ, որ չափազանց շատ նման է ամերիկացի դերասան Փիթեր Դինքլեյջին, որը մարմնավորում է ամերիկացի գրող Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» պատվածքների կերպար Թիրիոն Լանիսթերի դերը հայտնի սերիալում:
«Ես դեմ չեմ: Ինձ հետ շատ լուսանկարներ են արել, ինչի շնորհիվ էլ ճանաչված եմ դարձել ամենուր»,- ասել է Խանը: