Բասկետբոլի Ա լիգա. Արագածը դուրս եկավ եզրափակիչ
armsport.am-ը գրում է.
Ա լիգայի 1/2 եզրափակչում «Արագածը» հյուրընկալվելիս համառ պայքարում 92-90 հաշվով առավելության հասավ «Արթիկ-Ման Հոլդինգի» նկատմամբ և դուրս եկավ եզափակիչ փուլ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դեշան Փարսոնսը (Արագած), ով վաստակեց 27 միավոր, 9 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:
Ա լիգայի եզրափակչում «Արագածը» ուժերը կչափի «Արցախ» - «Ուրարտու Վիվառո» զույգի հաղթողի հետ: