Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացումը հստակ ուղերձ էր. «Հայկական ժամանակ»
Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացումը հստակ ուղերձ էր ե՛ւ բոլոր նրանց, ովքեր այս օրերին Հայաստանում աղմուկ էին բարձրացրել, թե բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի անունից հանդես գալուց հրաժարվելով՝ Նիկոլ Փաշինյանը միայնակ է թողնում արցախցիներին, ե՛ւ Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի նրանք պատրանքներ չունենան՝ Հայաստանը եղել է, կա ու մնալու է Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը։ …