Мы в Telegram
Добавить новость
World News in Armenian





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Մեր պարենային անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է ամենայն բարեխղճությամբ պահպանենք ու զարգացնենք Սևանա լճի ձկնապաշարը. Գեղարքունիքի մարզպետ

Սևանա լճի ձկնապաշարների պահպանության ու վերարտադրության խնդրի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ:

-Պարո՛ն Սանոսյան, նախորդ տարվա դեկտեմբեր-հունվար ամիսներին պետության կողմից սահմանված ձկնորսության արգելանքի ռեժիմը՝ կապված սիգի ձվադրության ժամանակահատվածի հետ, կրկին չտվեց բավարար կամ ցանկալի արդյունք, ինչի մասին բարձրաձայնեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շատ հեռու չէ նաև 2019 թվականի ձվադրման շրջանը, որի ժամանակ դարձյալ կարող է կրկնվել նույն պատկերը, եթե այս պահից պետության կողմից չձեռնարկվեն համարժեք քայլեր: Որո՞նք են լինելու այդ քայլերը, որպեսզի իսպառ բացառվի որևէ ձկնորսի մուտք դեպի լիճ ձվադրության ողջ շրջանում:

-Այո, մեր իշխանությունը երկրի համար կենսական կարևոր այս ոլորտում շատ ծանր ժառանգություն է ստացել: Արտոնագրային ձկնորսության կարգը և անվերահսկելի իրավիճակը հանգեցրել են նրան, որ տարիների ընթացքում կատարվել է անխնա որս, անգամ ձվադրման շրջանում, որն էլ հանգեցրել է ձկնապաշարի կտրուկ նվազմանը Սևանա լճում: Կարծում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարի 2005 թվականի հրամանը բխել է ստեղծված ծանրագույն իրավիճակից, սակայն, չգիտես ինչու, հրամանը չի կատարվել պատկան մարմինների թողտվության ու ձկնորսությամբ զբաղվողների անհոգի վերաբերմունքի պատճառով:

Մենք անցած միջոցառման ժամանակ փորձեցինք ավելի շատ շեշտը դնել բացատրական աշխատանքի վրա, ինչի արդյունքում կարողացանք որոշակիորեն նվազեցնել ձկնորսների մուտքը լիճ, բայց չկարողացանք հասնել բավարար արդյունքի: Հիմա մենք մի կողմից ունենք օրենքով սահմանված արդյունագործական ձկնորսության անթույլատրելիության կանոնակարգ, որը մնացել է թղթի վրա, և ձկնորսությամբ զբաղվողների մեծ բանակ, որոնց քանակը ոչ պաշտոնական տվյալներով հասնում է 800-1000-ի:

Մենք ունենք նաև ձկան վերավաճառքով, արտահանմամբ ու վերամշակմամբ զբաղվողների հերթական բանակը, որոնց թիվը անցնում է մեկ կամ երկու հազարը: Ասել է, թե այս համակարգում հազարավոր մարդիկ տարիներ շարունակ ծավալել են ստվերային գործունեություն, որոնց անհապաղ պետք է բերել օրենքի դաշտ: Այստեղ հարկավոր է նոր կանոնակարգի հաստատում, նոր ընթացակարգերի մշակում ու ներդրում, որպեսզի մի կողմից շահի պետությունը, մյուս կողմից՝ այս ոլորտում զբաղված մարդիկ իրենց զգան օրենքով պաշտպանված, ձկնագողի տխրահռչակ անունից միանգամայն ձերբազատված:

Դրա համար թե՛ որպես բնապահպանության փոխնախարարի, թե՛ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ձկնորսների հետ, նախարարության պատասխանատու աշխատակիցների ու կառույցների հետ քննարկել արդյունագործական ձկնորսության նոր կարգի մշակման ու ներդրման հետ կապված հետագա քայլերը: Բարեբախտաբար, որքան էլ մեծ են եղել սիգի որսի ծավալները, այդուհանդերձ, դատելով որսված ձկան քանակությունից, Սևանա լճում ունենք ձկնապաշարի ավելացում, թեև պատկան մարմինը՝ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը պետք է ներկայացնի այդ պաշարների իրական քանակությունը, որից հետո միայն պետք է սահմանվի արդյունագործական ձկնորսության սահմանափակ ծավալները: Արդյունագործական ձկնորսության նոր կարգի ներդրման առաջին փուլում կառավարությունը նախատեսում է իրականացնել պիլոտային ծրագիր՝ թույլատրելի սահման ընդունելով 150 տոննա ձկան որսը: Եվ եթե կարողանանք ապահովել սպասված դրական արդյունքներն առաջին փուլում, ապա կընդարձակենք նաև արդյունագործական ձկնորսության ծավալները՝ գիտական պատկան մարմին կողմից տրամադրված չափաքանակին համապատասխան:

-Արտոնագրային ձկնորսության անվան տակ հարյուրավոր մարդիկ տարիներ շարունակ, փաստորեն, զբաղվել են ապօրինի որսով: Պատրա՞ստ են նրանք նոր կարգով աշխատելուն, օրենքի դաշտ գալուն, խաղի նոր կանոններին հարմարվելուն: Ի՞նչ չափորոշիչներ են դրվելու ձկնորսների առաջ արտոնագիր տրամադրելու դեպքում:

-Հաշվի կառնվի նավակների տեխնիկական վիճակը, որսացանցերի չափերը, մի շարք այլ չափորոշիչներ: Առաջին հերթին պետք է հասնենք նրան, որ արտոնագրերի տերեր չդառնան սահմանափակ թվով մարդիկ՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով ողջ հնարավորությունները, գերշահույթ ստանալու միջոցները: Նույնիսկ որոշել ենք քվոտաներ սահմանել ըստ համայնքների, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան լուծել իրենց զբաղվածության խնդիրը: Արտոնագիր ստացած ձկնորսները սահմանված կարգով գումարներ են մուծելու պետբյուջե և աշխատելու են պետական վերահսկողության ներքո: Արտոնագրերը տրամադրում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, իսկ ձկնորսության գործընթացի վերահսկողությունը դրվում է «Սևան Ազգային պարկ»-ի վրա:

Մարզպետարանը հանդես է գալու աջակցողի դերում: Պետությունը նոր կարգով լուծում է երկու կարևորագույն խնդիր: Առաջին՝ ձվադրման շրջանում բացառել ձկնորսների մուտքը դեպի լիճ և երկրորդ՝ չօգտագործել 50 միլիմետրից պակաս տրամագիծ ունեցող որսացանցերի օգտագործումը: Այս դեպքում կարծում եմ, գումարած որսի ծավալների կանոնակարգումը, մենք արմատապես կլուծենք Սևանի ձկնապաշարի բնական վերարտադրության խնդիրը:

Ինչ վերաբերում է որսացանցերի պահանջվող ստանդարտ չափերի պահպանմանը, ապա պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միության կանոնակարգ օրենքով Միության տարածքում արգելվում է 50 միլիմետրից պակաս անցքեր ունեցող ցանցերի օգտագործումը: Այստեղ մեծ դեր ունեն մաքսային մարմինները, որոնք պետք է ոչ մի կերպ թույլ չտան ստանդարտ չափսերին չհամապատասխանող ցանցերի ներմուծումը: Իսկ նախկինում ներկրված նեղ անցք ունեցող ցանցերը պետք է առգրավվեն ու ոչնչացվեն: Սա ժամանակի հրամայական է, ու ոչ մեկին նման ցանցերով ձկնորսությամբ զբաղվելու արտոնագիր չի տրամադրվի: Մենք հակամարտության մեջ գտնվող երկիր ենք ու միշտ չպետք է մոռանանք մեր պարենային անվտանգությունը հոգալու մասին: Իսկ այն լիարժեքորեն ապահովելու համար մենք պետք է ամենայն բարեխղճությամբ պահպանենք ու զարգացնենք Սևանա լճի ձկնապաշարը:

-Մի քանի տարի առաջ պետությունը հսկայական միջոցներ ներդրեց Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություններ ստեղծելու, Սևանի իշխանի պահպանության ու վերարտադրության ծրագիրը կյանքի կոչելու համար: Կառուցվեց Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ու հզոր արտադրողականություն ունեցող ձկնաբուծարան, որտեղ սկսվեց Սևանի իշխանի մանրաձկան արտադրությունը Կարճաղբյուրում, Սևանա լճում տեղադրվեցին ցանցավանդակներ, որտեղ բուծվում էր իշխանի մանրաձուկը: Սակայն վերջին երկու տարում, մանավանդ հեղափոխությունից հետո, այս ոլորտում անորոշ ու անհասկանալի վիճակ է տիրում: Փակվու՞մ է արդյոք Սևանի իշխանի վերարտադրության ծրագիրը, թե ունենալու է իր տրամաբանական շարունակությունը:

-Այո, պետությունը մեծ միջոցներ է ներդրել ծրագրի իրականացման վրա, սակայն ստացված արդյունքները եղել են ոչ բավարար: Ծրագիրն իրականացնող ընկերությունը չի ապահովել Սևանի իշխանի մանրաձկան այն քանակությունը և քաշը, որը, պարտավորվածության համաձայն, պետք է բաց թողնվեր Սևանա լիճ: Ցանցավանդակային տնտեսությունները Կարճաղբյուրի տարածքից տեղափոխվել են Լճափի տարածք: Ծրագիրն իրականացնող կազմակերպությունն այժմ վերակազմակերպման փուլում է: Մի խոսքով, այս ծրագիրը, իր բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ, ընթացքի մեջ է: Հուսով ենք, որ նոր ձևավորվող կազմակերպությունը հաջողությամբ կլուծի իր առջև դրված խնդիրները, իսկ պետությունը կցուցաբերի իր աջակցությունը, որպեսզի չփոշիանան ներդրված միջոցները, կատարված աշխատանքները և միաժամանակ լիարժեքորեն ապահովվի Սևանի իշխանի արհեստական վերարտադրությունը, ցանցավանդակային տնտեսությունների զարգացումը բերի իշխանի վերամշակման ու արտահանման մեծ ծավալների, տնտեսական վերելքի, նոր աշխատատեղերի ստեղծման:

-Մոռացվող հո՞ւշ են դառնալու ԽՍՀՄ տարիներին Սևանի ավազանում գործող չորս ձկնաբուծարանները, որոնք տարեկան տասնյակ միլիոնների չափ իշխանի մանրաձուկ էին բաց թողնում լիճ, թե դրանց վերակենդանացման համար ձեռնարկվելու են համարժեք քայլեր:

-Ամբողջ ցավն այն է, որ այդ կառույցները մասնավորեցումից հետո մատնվել են անգործության թե պետպատվերի բացակայության, թե բավարար ձեռներեցություն հանդես չբերելու պատճառներով: Արդեն 28 տարիների անգործությունը բերել է միջոցների փոշիացման վիճակի, որի դեպքում շատ դժվար է խոսել վերակենդանացման մասին: Սակայն այդ շինությունները պահպանված են, ու բավարար ներդրումներ գտնելու դեպքում մենք կունենանք արդիականացված նոր ձկնաբուծարաններ, որոնք կապահովեն Սևանի էնդեմ ձկնատեսակների վերարտադրությունը, կաշխատեն նոր հզորություններով ու օգուտներով:

Մենք Սևանի ձկնաշխարհի բնական վերարտադրության կողքին անչափ կարևորում ենք արհեստական վերարտադրությունը և մեր լիազորությունների շրջանակներում ցույց կտանք այն աջակցությունը, որը կպահանջվի մեզանից, որպեսզի այս ուղղությամբ ձեռնարկվող ցանկացած ներդրում, ցանկացած ծրագիր հասնի իր նպատակին: Այս պահին արտասահմանյան ներդրումների շնորհիվ վերակառուցման լուրջ աշխատանքներ են գնում Լիճքի ձկնաբուծարանում:

Այնտեղ կառուցվում է փակ ցիկլով աշխատող մանրաձկան արտադրության գործարան, արհեստական լճակները լցվում են ջրով, փորձնական կարգով բուծվել ու արտահանվել են տեղում աճեցված արծաթափայլ իշխան և սաղմոն ձկնատեսակները: Լուրջ բիզնես ծրագիր է այստեղ իրականացվում, որտեղ կհիմնվի նաև ձկան վերամշակման գործարան, կբացվեն մինչև հարյուրի հասնող աշխատատեղեր, քանի որ ձեռնարկությունը նախատեսել է արտադրել, վերամշակել ու սպառել տարեկան մինչև 1000 տոննա ձուկ:

Նույն ձկնաբուծարանն այժմ հնարավորություն ունի պետպատվերի դեպքում աճեցնել ու Սևանա լիճ բաց թողնել Սևանի իշխանի, ինչպես նաև կողակի մանրաձուկ: Լիճքի օրինակը պարզ հուշում է, որ բավարար ներդրումների դեպքում մյուս ձկնաբուծարաններն էլ կարող են վերագործարկվել, վերազինվել, արտադրել՝ զարգացնելով հայրենի տնտեսությունը, բնապահպանությունը, ապահովելով մարդկանց բարեկեցությունը: Կարծում եմ նաև, որ դրանց վերագործարկումների դեպքում պետությունը կհամագործակցի տեղածին ձկնատեսակների վերարտադրության կազմակերպման ուղղությամբ:

-Վերջին տարիներին Սևանա լճից կտրուկ պակասեց, ապա գրեթե իսպառ անհետացավ կողակ ձկնատեսակը: Ի՞նչ քայլեր են այժմ ձեռնարկվում՝ Սևանի էնդեմ ձկնատեսակներից մեկի պահպանությունն ու վերարտադրությունն ապահովելու, նրան ոչնչացումից փրկելու համար:

-Շատ ցավալի է, որ կողակը հայտնվեց անհետացման եզրին, քանի որ առաջին հերթին այն համարվում էր Սևանա լճի անփոխարինելի սանիտարը՝ սնվելով այնպիսի կերերով, որոնք այժմ սպառնալիք են ստեղծում ջրի մաքրության պահպանման համար: Կողակի անհետացումը կապված է թե՛ բնական, թե՛ արհեստական վերարտադրության պայմանների բացակայության հետ: Ոռոգման շրջանում գետերից վերցվող չկանոնակարգված ջրառը և ձկնաբուծարանների անգործությունը հանգեցրին այսպիսի աղետալի վիճակի: Կողակի պահպանման ու վերարտադրության ծրագիր այս պահին մշակվում և քննարկվում է, այն մոտ ժամանակներս կներկայացվի հանրության ուշադրությանը: Սակայն ինչ ծրագիր էլ որ այս ուղղությամբ ներդրվի, ինչ խոշոր միջոցներ էլ որ տրամադրվեն, չեն կարող սպասված արդյունքը տալ, եթե մենք չենք կարգավորում գետերի պահպանության խնդիրը, գետերից իրականացվող ջրառը: Ավելորդ չէ հիշեցնել, որ կողակը ձվադրում ու բազմանում է գետերում, որտեղ մի կողմից որսի սիրահարները զանազան արգելված միջոցներով ձուկ են որսում, մյուս կողմից էլ ոռոգման ժամանակ իրականացվող անկանոն ջրառի պայմաններում ցամաքող գետերում ոչնչանում են կողակի թրթուրները: Ջրառների գլխամասերում բացակայում են նաև ձկնապաշտպան ցանցերը, որտեղից էլ ձկները հայտնվում են ջրատար առուներում կամ ցանքերում՝ դառնալով ուղղակի ոչնչացման թիրախ: Չնայած առկա դժվարություններին՝ մենք հիմա միակարծիք ենք, որ օր առաջ գործողության մեջ դրվի կողակի վերարտադրության ծրագիրը, որը կլինի թե բնական, թե արհեստական ճանապարհներով: Դա հիմա շատ դժվար, բայց կենսականորեն անհրաժեշտ գործ է:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Ниже воды: как идет обновление подводного флота России



Мир

Скидки по поводу и без от Mirihi Island Resort




Українські новини

Монтаж димоходів та вентиляційних систем у Києві



Новости 24 часа

В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу



Game News

По аниме и манге «Кайдзю № 8» выпустят PC и мобильную игру — Kaiju No. 8 THE GAME



Москва

Сергунина сообщила о запуске онлайн-проекта об истории цифровизации Москвы



News Every Day

Virtual Luck: Exploring Vavada Casino



Интернет

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70



Москва

Гей-парады в Молдове неприемлемы – башкан Гагаузии



Фёдор Шаляпин

«Всю жизнь я зарабатывал пением и… легким аферизмом». Прохор Шаляпин раскрыл источники дохода в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3    



Москва

18 передвижных камер переехали на новые места во Владимирской области



ATP

Лучший теннисист Казахстана узнал позицию в обновленном рейтинге ATP



Москва

Триумфальное возвращение Льва Лещенко на сцену спустя месяцы затишья. Артист презентовал дуэт с солистом группы “Парк Горького” Сергеем АРУТЮНОВЫМ



Желдорреммаш

Массовыми патриотическими акциями отметили День России на заводах АО "Желдорреммаш"



Симферополь

Фольклорно-литературная программа «Сказки детства, полные чудес, нас уводят в царство тридесятое»



Москва

Звезды оперной сцены представят I Международный фестиваль «Мир классического романса»!



Москва

Собянин обсудил с секретарем парткома Пекина планы по сотрудничеству двух столиц



Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

По каким признакам можно распознать машину-«утопленника»: лайфхак





Путин в России и мире
Москва

ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА. ПРО НАУКУ АКТИВНОЙ ВСЕЛЕННОЙ. ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД.


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

«Он приехал за мной в клуб. И всё, с этого момента мы начали жить вместе». Оксана Самойлова рассказала о знакомстве с Джиганом в эфире «Шоу Воли» на ТНТ



Москва

18 передвижных камер переехали на новые места во Владимирской области

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net