Չեմպիոնների լիգա. հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերից հետո, որոնք կայացել են մարտի 13-ին, հայտնի են դարձել մրցաշարի քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները:
«Բարսելոնան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախել է «Լիոնին» (առաջին խաղն ավարտվել էր 0:0 հաշվով): Արդյունքում, կատալոնացիներն անցել են հաջորդ փուլ:
1/4 եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև «Լիվերպուլը», որը 3:1 հաշվով հաղթել է «Բավարիային» պատասխան խաղում: Առաջին խաղում ևս 0:0 հաշիվն էր գրանցվել:
ՉԼ-ում պայքարը շարունակում են հետևյալ թիմերը`
«Լիվերպուլ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Տոտենհեմ» (բոլորը` Անգլիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Այաքս» (Հոլանդիա):
1/4 եզրափակչի վիճակահանությունը կկայանա վաղը` մարտի 15-ին: