Նիգերիայում դպրոցի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է, փրկարարական գործողությունը շարունակվում է (լուսանկարներ)
Նիգերիայի Լագոս քաղաքում դպրոցի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 37 մարդու, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի մասին, որոնց թվում 5 երեխա և 1 հղի կին կա:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ փլուզման հետևանքով շենքի փլատակների տակ մնացել է շուրջ 100 մարդ: Ներկայում փրկարարական գործողությունը շարունակվում է:
Աղբյուրը նշում է, որ դպրոցի շենքը տեղի իշխանությունների կողմից վթարային ու քանդման ենթակա էր հայտարարվել, սակայն մարդիկ հրաժարվել էին լքել շենքը:
Այլ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում: