Գյուղոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծրագրով շահառուներին այն հասանելի կլինի 5 %-ով, կոոպերատիվի դեպքում՝ 3 %-ով (տեսանյութ)
Գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում վարկը շահառուներին հասանելի կլինի 5 %-ով, ավելին` միավորվելու և կոոպերատիվ կազմելու դեպքում պետական սուբսիդավորման արդյունքում վարկի տոկոսադրույքը 3 % կլինի։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 0 %-ով։
Վարկի չափը` 3-15 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը՝ մինչև 5 տարի` կախված ներդրումների ուղղվածությունից։
Մանրամասները` տեսանյութում: