Լրագրող Տիրայր Մուրադյանը Երևան-Սևան մայրուղում գտնվելու ընթացքում չի իրականացրել մասնագիտական օրինական գործունեություն. փաստաբան
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանի կողմից կայացված դատավճռով ոստիկանության Կոտայքի բաժնի նախկին պետ, գնդապետ Արսեն Արզումանյանն արդարացվեց ու առաջադրված մեղադրանքում (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) ճանաչվեց անպարտ։