Ամերիկացի սենատորը կոչ է արել չչեղարկել ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները մինչև ամբողջական ապամիջուկայնացումը
ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները պետք է պահպանվեն այնքան ժամանակ մինչև Պհենյանն ավարտին չհասցնի ապամիջուկայնացման գործընթացը: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, NBC հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է ամերիկացի սենատոր Քորի Գարդները:
«ԱՄՆ վարչակազմը պետք է միանշանակ կերպով Փհենյանին հայտնի այն մասին, որ ամերիկյան ու միջազգային պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն ժամանակ, երբ լիովին կապամոնտաժվեն անօրինական զենքերի ստեղծման բոլոր նախագծերը», - ընդգծել է Գարդները:
Հարավային Կորեայում ամերիկյան զորքերի նախկին հրամանատար, նախկին գեներալ Վինսենթ Բրուսկն իր հերթին կասկած է հայտնել, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային ծրագրից: «Ունի՞ արդյոք հյուսիսկորեացի առաջնորդն այնքան վստահություն, որ ամբողջությամբ հրաժարվի այդ ծրագրերից: Ո՛չ: Ժամանակ է հարկավոր, որպեսզի նման քայլի համար անհրաժեշտ վստահությունը ձեռք բերվի», - ընդգծել է Բրուսկն ու հավելել, որ վերջին հաշվով այդ քայլերը պետք է հանգեցնեն Կորեական թերակղզու վերջնական ապամիջուկայնացման:
Միևնույն ժամանակ Ջեյմս Մարտինի անվան միջուկային զենքի չտարածման խնդիրների հետազոտման կենտրոնի փորձագետ Ջեֆրի Լյուիսը NBC-ի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ ԿԺԴՀ առաջնորդը պատրաստ է քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, սակայն կասկած է հայտնել Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման վերաբերյալ: «Կարծում եմ՝ հյուսիսկորեացիները պատրաստ են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերին: Նրանք պատրաստ են դադարեցնել փորձարկումներն ու այս հարցի քննարկումները, սակայն պատրաստ չեն համաձայնվել հրաժարվել այդ զենքերից», - նշել է փորձագետը: