Վենեսուելայի և Բրազիլիայի սահմանին բախումներ են տեղի ունեցել. կան վիրավորներ ու զոհեր
«Քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Ալֆրեդո Ռոմերոն հայտարարել է, որ Վենեսուելայի և Բրազիլիայի սահմանին բախումների հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս 29-ը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում հրապարակված տեսաուղերձի միջոցով:
Ռոմերոյի խոսքով՝ մահացածները Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի զինված կողմնակիցների զոհն են դարձել: Նա ընդգծել է, որ պետությունների սահմանին իրավիճակը ներկա պահին կրիտիկական է:
Վենեսուելական Սանտա-Էլենա-դե-Ուայրեն քաղաքի հիվանդանոցից, որը գտնում է Բրազիլիայի հետ սահմանից ոչ շատ հեռու, Reuters գործակալությանը հայտնել են բախումների հետևանքով երկու զոհի մասին: