Վենեսուելայի ռազմածովային ուժերը սպառնացել են կրակ բացել հումանիտար օգնություն մատակարարող նավի ուղղությամբ
Հումանիտար օգնություն մատակարարելու համար Պուերտո Ռիկոյից Վենեսուելա ուղևորվող նավը չի կարողացել մուտք գործել երկրի ջրային տարածք Վենեսուելայի ռազմածովային ուժերի սպառնաիքների պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ TV Venezuela-ին հղումով:
Հաղորդվում է, որ վենեսուելական կողմը սպառնացել է կրակ բացել նավի ուղղությամբ: Այժմ նավը գտնվում է միջազգային ջրերում՝ սպասելով հետագա հրահանգներին:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը մտադիր չէ ընդունել մարդասիրական օգնությունը: Մադուրոն արդեն փակել է Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը, ծովային սահմանը Արուբա, Բոնեյր և Կյուրասաո կղզիների հետ, ինչպես նաև սահմանային անցակետերը Կոլումբիայի և Վենեսուելայի միջև:
Բացի այդ, շաբաթ՝ փետրվարի 32-ին, Մադուրոն նաև հայտարարել է Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: