ԱՄՆ Տեխաս նահանգում Boeing 767 բեռնատար ինքնաթիռ է կործանվել
Atlas Air ավիաընկերությանը պատկանող Boeing 767 բեռնատար ինքնաթիռը կործանվել է ամերիկյան Տեխաս նահանգում: Այս մասին հաղորդում է տեղական KHOU հեռուստաալիքը՝ հղում անելով շրջանի շերիֆին:
Հաղորդվում է, որ ինքնաթիռը, որը Մայամիից Հյուսթոն էր ուղևորվում, կործանվել է Տեխասի հարավարևելյան Անահուակ քաղաքի մոտակայքում: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 23-ին տեղական ժամանակով ժամը 12:45-ին (երևանյան ժամանակով ժամը 22:45-ին):
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է երեք մարդ: Շերիֆի խոսքով՝ նրանց ողջ գտնելու հավանականություն չկա