Վենեսուելային հումանիտար օգնություն մատակարարող բեռնատարը վերադարձել է Բրազիլիա
Վենեսուելայի համար հումանիտար օգնությամբ բեռնված առաջին բեռնատարը չի կարողացել անցնել Բրազիլիայի սահմանն ու մուտք գործել Վենեսուելա, հաղորդում է TACC-ը՝ Globo հեռուստաալիքին հղումով:
Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն իր թվիթերյան էջում գրել էր բեռնատարի ժամանման մասին, սակայն, ինչպես հաղորդում է Globo-ի թղթակիցը, վենեսուելացի զինվորականները թույլ չեն տվել, որ այն անցնի սահմանը, ուստի Բեռնատարը հետ է վերադարձել Բրազիլիայի տարածք:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այժմ բրազիլական Պակարայմա սահմանամերձ քաղաքում կա ընդհանուր առմամբ երկու բեռնատար՝ բեռնված Վենեսուելայի համար նախատեսված հումանիտար օգնությամբ: Ավելի վաղ դրանցից մեկն ուշացել էր ճանապարհին անվադողի հետ կապված խնդրի պատճառով: