Ալբանիայում ցուցարարաները փորձել են ներխուժել վարչապետի գրասենյակ (տեսանյութ)
Ալբանիայում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել մայրաքաղաք Տիրանայի փողոցներ՝ պահանջելով վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը:
Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, ցուցարարներից ոմանք ճեղքել են ոստիկանական շղթան՝ նրանց ուղղությամբ պայթուցիկներ նետելով: Այնուհետև փորձել են կոտրել վարչապետի գրասենյակի շենքի դռները:
Տասնյակ ցուցարարաներ կոտրել են պատուհաններն ու փորձել ներխուժել, սակայն ոստիկանները նրանց հետ են պահել:
Բողոքի ցույցը կազմակերպել են ընդդիմադիր կուսակցությունները՝ կոչ անելով Ռամային հրաժարական տալ կոռուպցիոն մեղադրանքների ֆոնին:
Նրանք Ռամային մեղադրում են կազմակերպված հանցավորության հետ համագործակցելու և երկիրը թշվառության տանելու մեջ: