WWE-ի չեմպիոն. Սերխիո Ռամոսն ունի ամեն ինչ ռեսթլեր դառնալու համար
Բուլղարացի ռեսթլեր, WWE-ի չեմպիոն Միրոսլավ Բարնյաշևը, ով ավելի հայտնի է Ռուսև մականվամբ, հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» ավագ, պաշտպան Սերխիո Ռամոսը կարող էր լավ ռեսթլեր լինել:
«Ռամոսը խարիզմատիկ է: Նա ունի բոլոր որակները ռեսթլեր դառնալու համար: Դրա համար պետք է գերաստղի տեսք ունենալ, լավ հագնվել և ունենալ համապատասխան պահվածք»,- Ռուսևի խոսքն է մեջբերում The Sun-ը:
Նշենք, որ նախորդ տարվա Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո որոշ երկրպագուներ խորհուրդ էին տալիս Ռամոսին զբաղվել WWE-ով: Դժգոհության առիթ էր դարձել Ռամոսի` Մոհամեդ Սալահին վնասվածք հասցնելը: