Կիմ Չեն Ընը Թրամփի հետ հանդիպելուց առաջ կայցելի Վիետնամ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ փետրվարի 25-ին կմեկնի Վիետնամ:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, աղբյուրի տվյալներով՝ այցի ընթացքում Կիմ Չեն Ընը մտադիր է այցելել Վիետնամի հյուսիսային շրջաններ:
Թրամփի և ԿԺԴՀ ղեկավարի հանդիպումը նախատեսված է իրականացնել փետրվարի 27-28-ը:
Ավելի վաղ Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են համագործակցել ԱՄՆ և ԿԺԴՀ ղեկավարների գագաթնաժողովը կազմակերպելիս: