Արցախի պաշտպանության նախարարը և Հայաստանի ԱԽ քարտուղարը քննարկել են իրավիճակը շփման գծում
Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը երեկ ընդունել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Հանդիպմանը, որին ներկա էին նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը, անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու քննարկվել է անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Նույն օրը Ստեփանակերտում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: