Կատաղի փոթորկից մինչև առեղծվածային անտառներ. հայտնի են դարձել «Տարվա լավագույն բնապատկերային լուսանկարիչ» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)
Եթե ցանկանում եք առանց տնից դուրս գալու տեսնել մոլորակի ամենագեղեցիկ վայրերից մի քանիսը, ապա դիտեք Daily Mail-ի՝ ստորև հրապարակված ֆոտոշարքը, որում ներկայացված են «Տարվա լավագույն բնապատկերային լուսանկարիչ» միջազգային ֆոտոմրցույթում հաղթած կադրերը:
Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել է մոտ 3 000 լուսանկար, որոնց հեղինակներն աշխարհի տարբեր անկյուններում բնակվող լուսանկարիչներ են:
Պարբերականը նկատում է, որ մրցույթի ժյուրիի համար իսկական «գլխացավանք» է եղել լավագույններին ընտրելը:
Ի վերջո, տարվա լուսանկարիչ է ճանաչվել Կանադան ներկայացնող Ադամ Գիբսը, որը լուսանկարել է Վանկուվեր կղզու առեղծվածային անտառները:
Մինչդեռ տարվա լուսանկարի հեղինակ է ճանաչվել ամերիկացի Փոլ Մարսելինին: Հունգարիայի հեռավոր վայրերից մեկում արված լուսանկարում պատկերված է լճակի մոտ գտնվող մի քանի տնակ ու ջրի մակերևույթին դրանց արտացոլանքը: