Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի
Այսօր և փետրվարի 19-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 17-18-ը, 19-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը առաջիկա երկու գիշերներին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում այսօր հնարավոր են տեղումներ, փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: