Մոսկվայի մարզում ձյան առատ տեղումների պատճառով 52 մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել (տեսանյութ)
Երեկ՝ հունվարի 26-ին, Մոսկվայի մարզի Սիմֆերոպոլյան մայրուղու վրա 52 մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել: Այս մասին, ինչպես գրում է Lenta.ru-ն, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը՝ ՆԳՆ Գլխավոր վարչության ներկայացուցչին հղումով:
Նշվում է, որ ձյան առատ տեղումների պատճառով խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել մայրուղու երեք տարբեր հատվածներում: Հեռուստաալիքը նաև ներկայացրել է համացանցում ականատեսների հրապարակած տեսանյութերը:
ՌԴ Մոսկվայի մարզում հունվարի 26-ի առավոտյան ձյան առատ տեղումներ են սկսվել, որոնք կշարունակվեն նաև հանգստյան օրերի ընթացքում: Օդերևութաբանները ենթադրում են, որ այս տեղումները ձմռան ամենաառատ տեղումները կլինեն:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: