Լեհաստանում 40 հազարից ավելի հայեր են բնակվում․ մանրամասնում է դեսպանը
Երկու օր է՝ Գյումրիում Լեհաստանի անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում, որոնք կազմակերպվել են Հայաստանում Լեհաստանի դեսպանատան, Գյումրիում լեհերի միության՝ «Պոլոնիայի» և լեհական համայնքի մասնակցությամբ։ Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը մեզ հետ զրույցում, զուգահեռներ անցկացնելով Հայաստանի ու Լեհաստանի անկախության 100-ամյակի միջև, ասաց․ «Շատ նմանություններ կան Հայաստանի և Լեհաստանի պատմության մեջ․ Եվրոպայում …