Ազգերի լիգա. Անգլիայի հավաքականը հաղթեց Խորվաթիային ու դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)
Անգլիայի հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում հաղթեց Խորվաթիային: Հանդիպումը կայացավ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և ավարտվեց 2-1 հաշվով:
Խաղի հաշիվը 57-րդ րոպեին բացեց խորվաթների կիսապաշտպան Անդրեյ Կրամարիչը: Խաղակեսի վերջնամասում անգլիացիները երկու գոլ խփեցին. աչքի ընկան Ջեսի Լինգարդն ու Հարի Քեյնը:
Անգլիայի հավաքականը, հավաքելով 7 միավոր, զբաղեցրեց առաջին հորիզոնականը A դիվիզիոնի-րդ խմբում և դուրս եկավ փլեյ-օֆֆ:
Խորվաթիայի հավաքականը վերջին տեղը զբաղեցրեց ու նահանջեց B դիվիզիոն: A դիվիզիոնում տեղը պահպանեց Իսպանիայի հավաքականը: