Շրի Լանկայից դեպի Եկատերինբուրգ թռչող ինքնաթիռում մայրը դստեր հետ ծեծի է ենթարկել ուղևորներից մեկին
Իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգումներ են անցկացնում այն բանից հետո, ինչ ուրալաբնակ մի տղամարդ հայտնել է, որ Կոլոմբոյից Եկատերինբուրգ թռչող ինքնաթիռում երկու ուղևոր ծեծի են ենթարկել իրեն, գրում է РИА Новости-ն՝ ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչությանը հղումով:
Լրատվամիջոցների տվյալներով՝ նոյեմբերի 15-ին Շրի Լանկայից դեպի Եկատերինբուրգ չվերթի ժամանակ տղամարդը նկատողություն է արել մի կնոջ, որը կանգնել է ինքնաթիռում և հենվել իր վրա: Նկատողությունը լսելուն պես կինը մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին, ինչից հետո կռվին է միացել նաև կնոջ դուստրը:
Նշվում է, որ նման ագրեսիվ պահվածքի պատճառը եղել է տղամարդու պահվածքը նախորդ չվերթի ժամանակ, որի ընթացքում ուղևորները կրկին միմյանց մոտ էին նստած: Կանայք նշել են, որ Եկատերինբուրգի քաղաքացին փորձում էր իր նստատեղի թիկնակը ետ տանել, ինչը խագնարել է նրանցից մեկի գրկում գտնվող 8-ամսական երեխային:
Գործակալության զրուցակիցը հաստատել է, որ նման դեպք է գրանցվել՝ նշելով, որ տղամարդն անմիջապես դիմել է ոստիկանություն և այժմ պետք է դատաբժշկական փորձաքննություն անցնի: Նրա խոսքով՝ 1969 և 1991 թվականներին ծնված իրավախախտ կանայք Չելյաբինսկի մարզի բնակչուհիներ են: