Հայ առաքելական եկեղեցին Մոսկվայի «Տապան» թանգարանին Ուրարտական ժամանակաշրջանի բրոնզյա դաշույններ է նվիրել
Երևանի 2800-ամյակի կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի աշխատակիցները Մոսկվայում գործող «Տապան» հայկական թանգարանին Ուրարտական ժամանակաշրջանի երկու բրոնզյա դաշույն են նվիրել: Ինչպես գրում է rusarminfo.ru-ն, դաշույնները հայտնաբերվել են Հայաստանի Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղից ոչ շատ հեռու կատարված պեղումների ժամանակ:
«Այս տարի նշվում է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը, և մենք որոշել ենք նվիրել ձեզ Հայաստանի հնագույն ժամանակաշրջանի նմուշ, որպեսզի մեր փոքր ներդրումը կատարենք «Տապան» թանգարանի լուսավորչական գործունեության մեջ: Շատ ուրախ ենք, որ Հայասատանը ոչ միայն մեր ժողովրդին, այլև թանգարանի այլազգի այցելուներին ներկայացնելու առաքելության մասն ենք կազմում», - նշեց վարչության ղեկավար Համայակ Սուքիասյանը:
Մոսկովյան «Տապան» թանգարան այցելության ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի ներկայացուցիչները ծանոթացան նաև թանգարանի նոր ցուցանմուշներին: