Չեմպիոնների լիգա. «Վալենսիան» չկարողացավ հաղթել «Յանգ Բոյզին» (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի H խմբի 3-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթեց շվեյցարական «Յանգ Բոյզին»: Կողմերը փոխանակվեցին մեկական գոլով:
Հանդիպման հաշիվը բացվեց 26-րդ րոպեին: «Չղջիկների» կազմում Կառլոս Սոլերի փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Միշի Բատշուային: 55-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Գիյոմ Օարոն:
Այսպիսով, «Վալենսիան» H խմբի 3-րդ տեղում է` 2 միավորով: «Յանգ Բոյզը» 1 միավորով եզրափակում է խմբային աղյուսակը: