Աշխարհահռչակ դեմքերի դիմանկարներից մինչև հին ու նոր Ստամբուլ. Արա Գյուլերի հիշարժան ստեղծագործությունները` մեկ ֆոտոշարքում
Նախօրեին երեկոյան կյանքից հեռացած հանրահայտ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերն իր կյանքի 90 տարիների ընթացքում հասցրել է կոչվել աշխարհի 7 լավագույն լուսանկարիչներից մեկը, դառնալ Ամսագրային լուսանկարիչների ամերիկյան հեղինակավոր միության՝ Թուրքիայից առաջին ու միակ անդամը, աշխատել միջազգային ու թուրքական ամենահեղինակավոր պարբերականների հետ, բազմիցս արժանանալ Թուրքիայի լավագույն ֆոտոլրագրողի կոչմանն ու միջազգային ամենատարբեր հեղինակավոր մրցանակների:
Սակայն նրա, թերևս, ամենամեծ ու հեղինակավոր կոչումը «Ստամբուլի աչք»-ն էր:
Նրա կորուստը սգում է ոչ միայն պոլսահայությունը, այլև Թուրքիան: Թուրքիայի նախագահը, բազմաթիվ մտավորականներ, արվեստի ու հասարակական գործիչներ փաստում են, որ Գյուլերը ժամանակաշրջանի լավագույն լուսանկարիչներից էր, ում ներդրումը ժամանակակից լուսանկարչական արվեստի մեջ անգնահատելի է, իսկ թուրքական մամուլը, նրա մահվան լուրը տալուն զուգահեռ, հայազգի լուսանկարչին անվանում է «լուսանկարչության լեգենդ»:
Tert.am-ն առանձնացրել է Գյուլերի ամենահիշարժան ու ճանաչված ստեղծագործություններից մի քանիսը՝ աշխարհահռչակ դեմքերի դիմանկարներից մինչև հին ու նոր Ստամբուլ.
Ինդիրա Գանդի
Վիլյամ Սարոյան
Սալվադոր Դալի
Պիկասո
Բիլ Բրանդտ
Եվ, իհարկե, Ստամբուլը Արա Գյուլերի աչքով...