Facebook-ը ներկայացրել է Oculus Quest վիրտուալ իրականության սաղավարտը
Facebook-ին պատկանող Oculus ընկերությունը ներկայացրել է նոր՝ Oculus Quest վիրտուալ իրականության սաղավարտը, որը համալրված է չորս հզոր տեսախցիկով և երկու սենսորային կարգավորիչով, որոնք կարող են որոշել մարդու դիրքը տարածության մեջ: Այս մասին հաղորդում է «Известия»-ն:
Facebook-ում նշում են, որ ներկայացված VR-համակարգը չունի աշխարհում որևէ նմանակ, քանի որ ունի բազմաթիվ գործառույթներ, որոնցից զուրկ են այլ սաղավարտները:
«Սա «բոլորը մեկում» VR-սաղավարտ է, որին մենք բոլորս սպասում էինք»,- հայտարարել է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը նորույթը ներկայացնելիս:
Ստեղծողների խոսքով՝ գաջեթը կունենա 64 ԳԲ ներքին հիշողություն և վաճառքի կհանվի 2019 թվականի գարնանը: Նախնական տվյալներով՝ այն կարժենա 399 դոլար: