Վաշինգտոնն ու Տոկիոն մտադիր են նոր առևտրային պայմանագրի կնքել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են սկսել բանակցություններ՝ նոր երկկողմն առևտրային պայմանագրի կնքման համար: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ The Washington Post-ին հղումով:
Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնն ու Տոկիոն շուտով կսկսել բանակցություններն առևտրային պայմանագրի վերաբերյալ: Նշվում է, որ նոր պայմանագիրը շահավետ կլինի ամերիկյան ավտոմեքենաշինության ոլորտի և Ճապոնիայի ֆերմերների համար:
Ընդ որում՝ ԱՄՆ առևտրի գրասենյակի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերն այս պայմանավորվածությունը «շատ կարևոր քայլ» է անվանել: