Հետընտրական գնահատականներ, քաղաքական հայտարարություններ և այլն. սեպտեմբերի 24-ի ամփոփումը
Օրվա առանցքը Երևանի ավագանու կայացած ընտրություններն էին: ԿԸՀ-ն ամփոփեց արդյունքները, որոնց համաձայն՝ 12 քաղաքական ուժերից ամենաշատ ձայնը հավաքել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը՝ 294,109 ձայն կամ 81.05 տոկոս, երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112): Մնացած ուժերը 1 տոկոսի արգելքն էլ չեն հաղթահարել: […]