ՖԻՖԱ. Հայտնի դարձավ նաև տարվա լավագույն մարզիչը
Լոնդոնում կայանում է ՖԻՖԱ-ի՝ «The Best» մրցանակաբաշխությունը:
Տարվա լավագույն գոլի հեղինակը Մոհամեդ Սալահն է, իսկ լավագույն դարպասապահը՝ Տիբո Կուրտուան:
Հայտնի դարձավ նաև տարվա լավագույն մարզիչը: Այս պարգևին արժանացավ Դիդյե Դեշամը, ով Ֆրանսիայի հավաքականի հետ դարձավ Աշխարհի 2018 թվականի չեմպիոն:
Մրցանակի համար պայքարում էին նաև Զլատկո Դալիչը և Զինեդին Զիդանը: