Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ ամփոփիչ քարոզարշավից հետո Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով Gallup-ի սոցհարցման ցուցանիշներին, ըստ որոնց՝ ԲՀԿ-ն ունի 9.2 տոկոս, (« «հրաժարվում եմ պատասխանել» ու «դժվարանում եմ պատասխանել» տարբերակներով՝ վերջնարդյունքում «Իմ քայլը» ունի 76.3 %), դրանք որակեց «նկարովի»:
Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ «առավոտից իրիկուն իրենց դեմ սև PR են անում, «մի հատ չեն ասում՝ Ծառուկյա՛ն ջան, քո ցավը տանեմ, իրոք էս մարդն ուզում է իր կապերը, իր հնարավորությունները զարգացնի, ծաղկացնի»:
ԲՀԿ առաջնորդը կրկին ընդգծեց, որ քարոզարշավի առաջին իսկ օրվանից ասել է, որ չի կարելի ժողովրդին մասերի բաժանել ( սևերի ու սպիտակների), թեկնածուների վրա ցեխ շպրտել:Նաև ապատեղեկատվություն տարածել, թե ձայն տալով Նաիրա Զոհրաբյանին՝ ձայն են տալիս Ռոբերտ Քոչարյանին:
«Չե՞ք ամաչում։ Քոչարյանն ինչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ: Քոչարյանին դուք եք, ժողովուրդ ջան, նայելով իր գործունեությանը, իր արածին, դրական կամ բացասական գնահատական տվողը»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդը նաև հավելեց. «Ռոբերտ Քոչարյանն իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին փակեցին, հիմա էլ բերել միացնում եք մեզ, չի կարելի»: