«Եկեք իրար ներենք անձնական բնույթի վիրավորանքները». Փաշինյանը հորդորում է անձնական հարձակումները դադարեցնել ու ներել
Վարչապետը հորդորեց, որ ամեն ինչ անեն, որ ամեն քաղաքական գործընթացի ժամանակ կրքոտ բանավիճեն, բայց հարաբերվելիս աշխատեն բացառել անձնական բնույթի հարձակումները, վիրավորանքները, ինքնասիրությունը վիրավորելը, արժանապատվությունը վիրավորելը. «Հենց այսպես՝ փոխադարձ հարգանքով իրար պետք է վերաբերվեն ՀՀ հպարտ քաղաքացիները՝ անկախ նրանից, թե որ կուսակցության անդամ են, ում են ընտրում, որովհետեւ մեր հեղափոխությունը սիրո եւ համերաշխության հեղափոխություն է»: