Փոքր ժամանակ երազում էի ֆուտբոլիստ դառնալ. Ռոջեր Ֆեդերեր
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է, որ փոքր ժամանակ ֆուտբոլիստ դառնալու երազանք է ունեցել.
«Չէի սիրում դպրոց գնալ և միշտ ցանկանում էի խաղալ: Փոքր ժամանակ երազում էի ֆուտբոլիստ դառնալու մասին: Սիրում էի խաղալ կիսապաշտպանությունում և գոլեր խփել, բայց արդյունքում թենիսն ընտրեցի: Ֆուտբոլ խաղալիս չէի ցանկանում դարպասապահին և պաշտպաններին մեղադրել իրենց սխալների համար և ձգտում էի ինքս ամբողջությամբ վերահսկել խաղի ընթացքը»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է «Miami Herald»-ը:
Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերը «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում 20 տիտղոս է նվաճել, օլիմպիական չեմպիոն է և ռեկորդակիր ATP վարկանիշային աղյուսակն անընդմեջ գլխավորելու տևողությամբ՝ 237 շաբաթ: