Չինաստանում «սելֆիի» պատճառով զբոսաշրջիկներով կամուրջ է փլուզվել
Չինաստանում զբոսաշրջիկի «սելֆի» անելու փորձի հետևանքով փոքրիկ կամուրջ է փլուզվել: Ինչպես հաղորդում է South China Morning Post-ը` միջադեպը տեղի է ունեցել Հունան նահանգի Տոնգցզյանհու ջրամբարի գեղատեսիլ վայրերից մեկում:
«Սելֆիի« սիրահար զբոսաշրջիկի պատճառով մյուս զբոսաշրջիկները չեն կարողացել անցնել կամրջակը, ինչի հետևանքով խցանում է առաջացել: Արդյունքում կամուրջը, չդիմանալով ծանրությանը, փլուզվել է, և 10 մարդ ջուրն է ընկել: Միջադեպի հետևանքով 4-ը ստացել են թեթև վնասվածքներ:
Տեղական իշխանությունները հետաքննություն են սկսել` փլուզման պատճառները պարզելու համար: Նախնական տվյալներով` փլուզման պատճառ կարող էր դառնալ այն, որ զբոսաշրջիկը կանգնած է եղել զոդակարի հատվածում, որն ավելի բարակ էր, քան կամրջի մյուս հատվածները: