Թրամփի ռազմական շքերթը կարող է արժենալ ավելի քան 90 մլն դոլար
Ռազմական շքերթը, որը մտադիր է կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկյան բյուջեին կարժենա ավելի քան 90 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին:
Նշվում է, որ այս պահի դրությամբ ծախսերի նախահաշիվը կազմել է մոտ 92 միլիոն դոլար, սակայն ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը դեռ չի հաստատել փաստաթուղթը և դրանում դեռ կարող են փոփոխություններ արվել:
Նախնական տվյալներով՝ ռազմական շքերթը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա նոյեմբերին: