Մոնտենեգրոն մտադիր է քաղաքացիություն ստանալու նոր միջոց գործարկել
Մոնտենեգրոյի կառավարությունն առաջարկել է հոկտեմբերի 1-ից գործարկել «տնտեսական» քաղաքացիության տրամադրման ծրագիր: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կառավարության նստաշրջանի արդյունքներով հրապարակված մամուլի հաղորդագրությունը:
Ծրագիրը ենթադրում է Մոնտենեգրոյի անձնագրի տրամադրման հնարավորություն՝ երկրի տնտեսությունում ներդրումների դիմաց:
Դեռևս նախատեսվում է ներդրումների միջոցով Մոնտենեգրոյի քաղաքացիություն ստանալու երկու տարբերակ՝ երկրի չզարգացած շրջաններում 250 հազար դոլարի չափով ներդրումներ կամ զարգացած շրջաններում՝ 450 հազար չափով ներդրումներ:
Ներդրումային նախագծերը պետք է նախ ստանան կառավարության հավանությունը: Բացի այդ հաղորդվում է, որ երկրի կառավարությունը մինչև 100 հազար եվրոյի չափով գումար է գանձելու նման ձևով քաղաքացիություն ստանալու դիմումի համար: